Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am

Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am

Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են իրականացրել  տասնհինգ կամավոր ուսանողի մասնակցությամբ (ե՛ւ պատանիների, ե՛ւ աղջիկների), ովքեր «սիրահարվածության գագաթնակետում էին»: Փորձարկման մասնակիցներին առաջարկվել է տաքությունից ցավի թեստ անցնել. կամավորների ափերին ջերմախթանիչներ են ամրացվել, որոնք աստիճանաբար տաքանում էին եւ, ի վերջո, անտանելի ցավ էին պատճառում:

Նյարդակենսաբանները սքանավորել են մասնակիցների ուղեղը եւ, միաժամանակ, արձանագրել զգայունության ջերմային շեմը: Տաքացնելու ընթացքում սիրահարներին նաեւ տարբեր պատկերներ են ցուցադրել (սիրելի մարդկանց լուսանկարներից մինչեւ չեզոք պատկերներ), հետո ոչինչ ցույց չեն տվել` առաջարկելով մտածել որեւէ հաճելի բանի մասին:

Արդյունքում պարզել են, որ փորձարկվողների ուղեղում ակտիվացել են այն հատվածները, որոնք պատասխանատու էին հաճույքի համար եւ կապված էին դոպամինի արտադրության հետ: Այդ հորմոնը պատասխանատու է տարբեր խթանիչներից առաջացող հաճելի զգացողությունների համար` սկսած քաղցր ուտելուց մինչեւ կոկային օգտագործելը:

Պարզվել է նաեւ, որ սիրելի մարդկանց լուսանկարներ դիտելու ընթացքում կամավորների ցավային շեմը բարձրանում էր, այսինքն, նրանք ավելի հեշտ էին տանում ցավային զգացողությունները: Դա հաստատել է մասնագետների ենթադրությունը սիրահարվածության յուրահատուկ ցավազրկող դեղամիջոց լինելու մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. facepla.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ